• Ներսեհ Ա. Ա.

Ոչ մի օր առանց բանաստեղծության


ՍԻԼՎԱ ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆ

«Կացինն ու ծառը»

Ասում են, երբ փայտահատը՝ կացինն առած Մոտենում է, որ ճյուղատի ծառը կանգուն, Ծառն զգում է կացնի շունչը մահատարած, Ծառն զգում է, ինչպես մարդն է ահը զգում: Ծառն զգում է և օրհասի իր բնազդով Ճյուղերի մեջ, ճյուղերից ներս՝ լարված ցավից. Հավաքում է հյութերը ողջ, սաղմ ու ավիշ Ու մղում վար, արմատներն է մղում տենդով: Զուր են սրում կացինները, զուր են սրում, Կարծում են, թե այդ ես, որ կաս՝ թույլ ու հլու: Բյուր անգամներ ճյուղատել են քեզ դարերում, Բյուր անգամվա դու փորձ ունես ընձյուղելու...

#Ոչմիօրառանցբանաստեղծության #ՍիլվաԿապուտիկյան #Պոեզիա #Գրականություն

Հետևեք մեզ
facebook-ում 
  • Facebook
  • Instagram
Instagram-ում