top of page
  • Ներսեհ Ա. Ա.

Գիտե՞ք, թե,,,


Ջրային տարերքի վտանգավոր երևույթներից են հեղեղները։ Սրանք վարարման մեծ տեսակն են, երբ գետերն ափերից դուրս են գալիս և ծածկում են հովտի ցածրադիր մասերը։ Դա կարող է տեղի ունենալ ուժեղ ձնհալքից կամ տևական անձրևներից։ Հեղեղների դեմ պայքարի լավագույն միջոցը ջրամբարների կառուցումն է։ Հեղեղումների պատճառը շատ դեպքերում անտառահատումն է։ Հարյուր հազարավոր հեկտարների վրա բուսականությունը մասսայաբար ոչնչանում է, թուղթ ու ցելյուլոզա են արտադրում, որի հետևանքով էլ հողը չորանալով աղետալի չափերով էրոզիայի է ենթարկվում։ Ջրհեղեղը ցամաքի զգալի տարածքների ժամանակավոր ջրածածկումն է որն առաջանում է գետերում, լճերում, ծովերում, ջրի մակարդակի բարձրացման հետևանքով։ Ջրհեղեղի հիմնական պատճառներն են տեղատարափ անձրևները, փլուզումները եւ այլն։ Ջրհեղեղի կանխարգելման, դրանց ազդեցության նվազեցման հիմնական միջոցառումները կրում են ինժեներական և ագրոտեխնիկական բնույթ։ Երբեմն ջրհեղեղների առաջացմանը նպաստող պայմաններ են ստեղծում իրենք՝ բնակիչները կատարելով օրինազանց գործողություններ՝ ծառահատում, սելավների վրա շինություների տեղադրում և այլն։

#Բնաշխարհ #Գիտեքթե

10 views0 comments
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page