top of page
  • Ներսեհ Ա. Ա.

Ոչ մի օր առանց բանաստեղծության


ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆ

«Դանդաղ սահում են օրերը»

Դանդաղ սահում են օրերը դժկամ,- Անձրև՜ ու քամի՜,- տրտո՜ւնջ ու թախի՜ծ. Լույսերըս ոսկի ընկան ու հանգան - Ցաված է սիրտըս,- փայփայեցե՛ք ինձ…

Լռել է հեռվում երգը ցնծության,- Եվ գուցե չըկար իմ ծնված ժամից, Գուցե ես ինքս եմ հնարել նրան, Որ սուտ հուշերով մխիթարեմ ինձ…

Տխուր ամպերը կամար են կապել. - Անձրև՜ ու քամի՜,- տրտո՜ւնջ ու թախի՜ծ, Դուք կարող եք գեթ սուտ սիրով խաբել,- Հիվանդ է սիրտըս.- փայփայեցե՛ք ինձ…

#Ոչմիօրառանցբանաստեղծության #ՎահանՏերյան #Գրականություն #Պոեզիա

Recent Posts

See All
Հետևեք մեզ
facebook-ում