top of page
  • Ներսեհ Ա. Ա.

Ոչ մի օր առանց բանաստեղծության


ԱՐԱՄԱՅԻՍ ՍԱՀԱԿՅԱՆ

«Տարիներ հետո մենք կհանդիպենք»

Տարիներ հետո մենք կհանդիպենք:

Իմ սիրտը դրան երկա՛ր կսպասի:

Անցորդների պես իրար կնայենք

Եվ գուցե ոչի՜նչ, որի՜նչ չենք ասի:

Այնպես փոխվա՜ծ ու հասո՜ւն կլինես,

Սրուն մատներդ՝ ուրիշի ձեռքում,

Ինձ կճանաչե՞ս, հինը կհիշե՞ս,

Կզգա՞ս՝ սիրե՛լ եմ ու կա՛մ աշխարհում:

Գուցե մանուկ էլ լինի ձեր կողքին,

Լույս աղավնու պես անմեղ ու արդար,

Կսիրե՞մ, արդյոք, ես այդ փոքրիկին,

Որ դիմագծեր կունենա օտար:

Չգիտեմ՝ ինչպե՛ս կանցնես իմ կողքով,

Չգիտեմ՝ ինչե՜ր քեզ հետ կտանես,

Բայց գոնե կանցնի՞, կանցնի՞ քո մտքով՝

Ինչու տխ՛ուր եմ շրջում դեռ այսպես...

#Ոչմիօրառանցբանաստեղծության #ԱրամայիսՍահակյան #Գրականություն #Պոեզիա

Recent Posts

See All
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page