top of page
  • Ներսեհ Ա. Ա.

Ոչ մի օր առանց բանաստեղծության


ԱՆԻ ԱՄՍԵՅԱՆ

* * * ես մոռացել եմ` ինչ բույր ունի աշխարհը,

որը դու չես,

իմ բոլոր ջանքերը անիմաստ են դուրս գալիս:

ես հանձնվում եմ:

իզուր էր քեզ թաղելը նախորդ տարվա մեջ

կամ կյանքում նախորդ:

իզուր էր ջանքը կորցնելու քեզ թմրության մեջ գինու:

իզուր էր հավատալը, որ կթափվես աշնան տերևների հետ

կամ կգոլորշինաս ամռանը:

պետք չէր հույս դնել բացվող օրվա վրա

և պետք չէր աղոոթել քեզ ազատվելու քեզնից:

պետք չէր, չօգնեց, անզոր էր աղմուկը:

ինչքան խլանամ, այդքան կլսեմ քեզ:

դու ամենուր ես:

մի անգամ նամակում գրեցի, որ մանկությունից հետո ամենասիրուն բանն ես: սխալվել էի.

դու հենց մանկությունս ես,

դու իմ տուն տանող ճամփան ես

և տունն ես,

և ես-ն ես, որ տուն է գնում

#Ոչմիօրառանցբանաստեղծության #Գրականություն #Պոեզիա #ԱնիԱմսեյան #Ժամանակակիցգրողներ

Recent Posts

See All
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page