Search
  • Ներսեհ Ա. Ա.

Գիտե՞ք, թե,,,


Մ.թ.ա. 538 թ. Բաբելոնի նվաճումից հետո Պարսկաստանի թագավոր Կիր մեծը իրավունք է տալիս գերության տարվածներին վերադառնալ Հուդա և վերականգնել Երուսաղեմի Տաճարը, որը ավերել է Բաբելոնի Նաբուգոդոնոսոր արքան։ Հավանաբար, քաղաքական նկատառում կար, որպեսզի Եգիպտոսի սահմանում լինեն պարսկամետ ժողովուրդ։

Շուտով տարաձայնություններ սկսվեցին հրեաների և սամարացիների միջև, որոնց արգելվում էր մասնակցել շինարարությանը, և նրանք սկսեցին տարբեր ձևի խոչընդոտել Երուսաղեմի Տաճարի վերականգնմանը: Արդյունքում Տաճարի շինարարությունը դադարել է 15 տարի։ Միայն Դարեհ I-ի թագավորության երկրորդ տարում, Ագիա և Զաքարիա մարգարեների ազդեցությամբ սկսվում է Տաճարի շինարարությունը։ Դարեհի վերահսկողութամբ էր կատարվում շինարարությունը, իսկ այն խոչընդոտողները պետք է ենթարկվեին մահապատժի։

Աշխատանքներն ավարտվեցին ադար ամսվա երրորդ օրը, Դարեհի թագավորության վեցերորդ տարում, ինչը համապատասխանում է մ.թ.ա. 516 թվականին, Առաջին Տաճարի ավերումից 70 տարի հետո։

Մ.թ.ա. 333 թ. Երուսաղեմը և ամբողջ Հուդան առանց դիմադրելու ենթարկվում էին Ալեքսանդր Մակեդոնացուն, որը հաստատում է նույն ժամանակաշրջանում պարսկական ղեկավարների առանձնաշնորհության մասին։ Ալեքսանդրի մահից հետո Եգիպտոսի տիրակալը կողմից գրավվում է Երուսաղեմը և մասամբ ավերվում։

#Գիտեքթե #Երուսաղեմ #Տաճար

    Like what you read? Donate now and help me provide fresh news and analysis for my readers   

© Գիտե՞ք, թե,,,

© 2023 by "This Just In". Proudly created with Wix.com

This site was designed with the
.com
website builder. Create your website today.
Start Now