top of page
  • Ներսեհ Ա. Ա.

Գիտե՞ք, թե,,,


Մայիսի 1-ը Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրն է: Այն նշվում է աշխարհի 142 երկրում: Առաջին անգամ տոնը նշվել է 1890թ. Ավստրո-Հունգարիայում, Բեգիայում, Գերմանիայում, Դանիայում, Իսպանիայում, Նորվեգիայում և մի շարք այլ երկրներում: 1886 թ. ամերիկացի և կանադացի աշխատավորները ցույց են կազմակերպել՝ աշխատանքիյին գրաֆիկը 8-ժամյա դարձնելու պահանջով: Չիկագոյում ցույցը ցրելու հետևանքով մահացել էր 8 ոստիկան և 4 ցուցարար, տասնյակ մարդիկ տուժել էին:

1889թ. Երկրորդ ինտերնացիոնալի փարիզյան կոնգրեսը ի հիշատակ Չիկագոյի դեպքերի՝ որոշում ընդունեց մայիսի 1-ին ամենամյա ցույցեր անցկացնելու մասին: Սակայն առաջին նագամ այն նշվել է միայն 1890թ.: Մի շարք երկրներում, այդ թվում՝ ԱՄՆ-ում, Ճապոնիայում, Աշխատանքի օրը այլ օր է նշվում:

Հայաստանում մայիսի 1-ը տոնական և ոչ աշխատանքային օր է:

Մայիսի 1-ը Խորհրդային միությունում, նաեւ Խորհրդային Հայաստանում հիմնական տոներից մեկն էր: Օրն իսկապես համարվում էր աշխատանքի եւ խաղաղության տոն, որի զգացողությունն ունեին գրեթե բոլոր աշխատավորները: Հանրապետության տարբեր քաղաքներում անցկացվում էին շքերթներ, համագումարներ, այլ միջոցառումներ: Խորհրդային մամուլի գլխավոր էջերում տոնի լուսաբանմանը նվիրված տարբեր հոդվածներ էին գրվում:

#Գիտեքթե #Տոն #Հայաստան #Աշխարհիշուրջ #Ազգեր

5 views0 comments
Հետևեք մեզ
facebook-ում