- Ներսեհ Ա. Ա.
Ոչ մի օր առանց բանաստեղծության

ՄՈՒՇԵՂ ԻՇԽԱՆ
«Կը ձանձրանամ»
Կ'ըսեն՝ շատ կարճ է կյանքը, Շուտ կը կասի սրտին զարկը Բայց արևուն տակ ծիրանի, Երիտասարդ ու ծերունի Ահա կեցած շարան֊շարան Կը ձանձրանան… Կ'ըսեն՝ շատ քաղցր է կյանքը Եվ անսահման՝ երկրի փառքը, Բայց գրկին մեջ բուրաստանի, Ծաղիկներուն դեմ գեղանի Մարդիկ կեցած շարան֊շարան Կը ձանձրանան… Կ'ըսեն՝ շատ խոր է կյանքը, Լույս է համակ երկնի հանքը, Բայց կանչին դեմ ծիածանի Եվ աստղերուն խորհրդալի Մարդիկ կեցած շարան-շարան Կը ձանձրանան… Կ'ըսեն՝ միշտ նոր է կյանքը Միշտ կը հնչե սիրո զանգը, Բայց աներազ, առանց տաղի, Սեղանին շուրջ հաց ու աղի Մարդիկ ահա շարան-շարան Կը ձանձրանան…
#Ոչմիօրառանցբանաստեղծության #Պոեզիա #Գրականություն #ՄուշեղԻշխան