top of page
  • Ներսեհ Ա. Ա.

Գիտե՞ք, թե,,,


Ըստ ամերիկացի գիտնականների հայտարարության, Անտարկտիկայի մեծ թափով հալվող սառցադաշտերը կարող են կործանել Արևմտյան Անտարկտիկայի սառցածածկոցը՝ համաշխարհային օվկիանոսի մակարդակը բարձրացնելով շուրջ 20 ֆուտով (6 մ 10 սմ): Արբանյակներից արված նկարահանումները ցույց են տալիս, որ 1992-1996 թթ. Փայն Այլենդ կոչվող սառցադաշտը Արևմտյան Անտարկտիկայում բավական փոքրացել է: «Սա կարող է աղետ դառնալ»,- ասում է հետազոտությունն իրականացրած Կալիֆոռնիայի ռեակտիվ շարժիչների լաբորատորիայի գիտնականներից մեկը: Ըստ հետազոտողների, Փայն Այլենդի կործանմանը կհետևեն նաև այլ սառցադաշտեր, որոնք նույնպես արագորեն կհալվեն՝ ոչնչացնելով Անտարկտիդա մայրցամաքը: Աղետի պատճառով ջրածածկ կլինեն բազմաթիվ մանր ու մեծ կղզիներ և ափամերձ շրջաններ, կարագանա հողերի քայքայումը: Կալիֆոռնիայի գիտնականների կարծիքով, օվկիանոսի տաք ջրերն են հալեցնում սառցադաշտերը: Սառույցն ավելի արագ է հալվում, քան ձյուն է հավաքվում նրա մակերևույթին: Ըստ Ռոյթերի տեղեկատվության, աղետը հավանական է, սակայն վստահ չէ, թե դա տեղի կունենա:

#Գիտեքթե #Բնաշխարհ #Աշխարհիշուրջ

4 views0 comments
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page