top of page
  • Ներսեհ Ա. Ա.

Ոչ մի օր առանց բանաստեղծության


ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ

«Հայրենիքում»

Ձյունապատ լեռներ ու կապույտ լճեր:

Երկինքներ, որպես երազներ հոգու:

Երկինքներ, որպես մանկական աչեր:

Մենակ էի ես: Ինձ հետ էիր դու:

Երբ լսում էի մրմունջը լճի

Ու նայում էի թափանցիկ հեռուն,

Զարթնում էր իմ մեջ քո սուրբ անուրջի

Կարոտը այն հին, աստղայի՜ն, անհո՜ւն:

Կանչում էր, կանչում ձյունոտ լեռներում

Մեկը կարոտի իրիկնամուտին:

Իսկ գիշերն իջնում, ծածկում էր հեռուն՝

Խառնելով հոգիս աստղային մութին...

#Գրականություն #Պոեզիա #Ոչմիօրառանցբանաստեղծության #ԵղիշեՉարենց

Recent Posts

See All
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page