- Ներսեհ Ա. Ա.
Գիտե՞ք, թե,,,

Թվում էր, թե, մալարիան որպես հիվանդություն իսպառ վերացել է Հայաստանում: Սակայն 2004 թվականի առաջին կիսամյակի վիճակագրությունն այլ տեսք ունի:
2003 թվականի ընթացքում Հայաստանում գրանցվել է մալարիայի 29 դեպք, որից 21-ը ներկրված է, 8-ը՝ տեղաբնիկ: 2004 թվականի հունվար-հունիս ամիսներին գրանցվել է մալարիայի 23 դեպք, որոնք ներկրված են: Դրանցից 22-ը եռօրյա բնույթ ունի, 1-ը արևադարձային տարատեսակ է: Եռօրյա մալարիայի դեպքերը ախտորոշվել են բանակից զորացրված 19 զինվորականների մոտ, 3-ը նկատվել է Հնդկաստանում սովորող երեխաների մոտ: Արևադարձային տարատեսակը ախտորոշվել է Աֆրիկայում նախկինում աշխատած քաղաքացու մոտ: Մալարիայի նկատմամբ հսկողությունն իրականացվում է ԱՀԿ-ի տեխնիկական աջակցությամբ: