- Ներսեհ Ա. Ա.
Ոչ մի օր առանց բանաստեղծության

ԱՐՏԱԿ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
* * *
Ծորում է աչքերիս սիրափայլ երազը. Ես հարբած ընկել եմ գինետուն, Նստել են իմ կողքին Չարե՛նցը, Մինա՛սը, Հարբում ենք, նկարում ու կարդում:
Տառապա՜ծ, փո՜ս ընկած աչքերս շաղվում են, Գինեբույր ծխի մեջ հիշո՜ւմ եմ… Թվում է, թե օդը դռան մոտ մաղվում է, Թվում է՝ իմ սանձը քաշո՜ւմ են:
Դռան մոտ՝ ա՜յ այնտե՜ղ, իմ սերը եկել է, Մաշում է իմ քնքուշ երազը, Տանջանքը գլուխս փայփայե՜լ, թեքե՜լ է, Ինձ հետ են Չարե՜նցը, Մինա՜սը:
Ու հետո գիշեր էր, ու հետո լուսաբաց, Ու հետո տնքում էր երազը, Ինձ սիրո՜ւմ, շոյո՜ւմ էր իմ սերը կիսաբաց, Ո՞ւր էին Չարենցը, Մինասը…
#Ոչմիօրառանցբանաստեղծության #Գրականություն #Պոեզիա #ԱրտակՀամբարձումյան