top of page
  • Ներսեհ Ա. Ա.

Ոչ մի օր առանց բանաստեղծության


ԴԱՎԻԹ ՄՇԵՑԻ

«Վերջին Մոհիկան»

Երկիր իմ, սեր իմ, Հայրենիք, Ծախել են, փսխել են քեզ վրա, Այս ծախու, այս քսու հարճորդիք, Այունդ են լակում անխնա:

Երկիր իմ, Տեր իմ՝ Հայաստան, Լուասվոր հունդը քո՝ խավարում, Դաշտերդ՝ անջրդի ու խոպան, Քարյուղն է ղամբարիդ մարմրում:

Երկիր իմ, տուն իմ, Նաիրի, Ամեն բան ահազանգ, ավերակ՝ Ավերակ ավելի քան Անիդ, Տերերդ, դևերդ խեղկատակ:

Գնում են, գնում բյուրերով. Մեքենա, ինքնաթիռ, հեծանիվ, Տանում են՝ պղծում են անվրդով Գենը քո դարավոր և ազնիվ:

Երկիր իմ, որբ իմ, մահովիտ, Որբամայր, որբահայր ու այրի, Մերկացրած սուրը կոկորդիդ՝ Դրել են տերերդ տմարդի:

Երկիր իմ, մահ իմ՝ հանգրվան, ՀԵՏԱԴԱՐՁ, ՇՐՋԱԴԱՐՁ էլ չունես, Թող վերջին մոհիկանդ մնամ՝ Միայնակ աչքերդ չփակես:

#Ոչմիօրառանցբանաստեղծության #Գրականություն #Պոեզիա #ԴավիթՄշեցի #Ժամանակակիցգրողներ

Recent Posts

See All
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page