- Ներսեհ Ա. Ա.
Երուսաղեմի Հայ Պատրիարքը շնորհավորագիր է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին
Մայիսի 9-ին, Երուսաղեմի Հայոց Պատրիարքության գահակալ՝ Ամենապատիվ Տ. Նուրհան Արքեպիսկոպոս Մանուկյան Պատրիարք Սրբազան Հայրը շնորհավորագիր է հղել Հայաստանի Հանրապետության վարչապետ՝ Պրն. Նիկոլ Փաշինյանին: Նամակում Պատրիարք Սրբազան Հայրը շնորհավորելով նորընտիր վարչապետին՝ ասել է. «Դուք գիտակցաբար ստանձնելով վարչապետի ծանր պարտականությունը այս դժուարին օրերին, պիտի կարողանաք Ձեր և Ձեր համախոհներրի հայրենասիրությամբ և բարի կամեցողությամբ, ժամանակի ընթացքում հաղթահարել և հարթել մեր հայրենիքի և ժողովրդի բոլոր դժվարությունները»:
Նամակի վերջում Պատրիարք Սրբազան Հայրրը տերունակոխ Սուրբ քաղաք Երուսաղեմից իր օրհնությունն է ուղարկել Պրն. Փաշինյանին և հույս հայտնել, որ մի օր նրան Սուրբ Երկրում կտեսնի:
