- Ներսեհ Ա. Ա.
Ոչ մի օր առանց բանաստեղծության

ՍԻԼՎԱ ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆ
«Դեռ Հավատա՜» Դու՝ փորձաքար իմ ժողովուրդ,, Ինչքան էլ որ խոր մոլորվես, Երկրպագես կուռքերին սուտ, Ես մոր նման ներում եմ քեզ: Դու՝ տաքգլուխ Սասնա Դավիթ, Դու՝ իմաստուն Սասնա Մհեր, Թեկուզ եվ ծեր ու ալեհեր, Բայց մնում ես դու միամիտ: Հավատացիր, թե հիրավի Գարին դարձավ ընկուզաչափ, Ու դուրս եկար քարանձաւվից Ու խաբվեցիր դու չարաչար: Այնքան դառն է կյանքդ ու գորշ, Ու գալիքդ իրականում, Որ փակում ես աչքդ ու քո Խաբկանքին ես ապավինում: Ու տեսնում ես ամեն ի´նչ վառ, Թև ես առնում չեղած տեղից, Նորոգվում ես բնազդաբար Ու հառնում ես մոխիրներից: Քո խաբվելն է քեզ պահպանում, Ու հին խոսքդ՝ «Աստված կտա». Դու՝ միֆերով ապրող մանուկ, Դեռ հաւատա՜, դեռ հաւատա՜...
#Ոչմիօրառանցբանաստեղծության #Գրականություն #Պոեզիա #ՍիլվաԿապուտիկյան