top of page
  • Ներսեհ Ա. Ա.

Ոչ մի օր առանց բանաստեղծության


ԱԹԱԲԵԿ ԽՆԿՈՅԱՆ

«Գարուն»

Ձմեռն անցավ... Եկավ գարուն... Ձյունը հալվեց, Լցվեց առուն:

Արև ծագեց Արևելքից, Ծիլեր քաշեց Գետնի տակից:

Տաք հարավից Եկան հավքեր, Բույն հյուսեցին Ընկեր-ընկեր:

Ծառը պտկեց, Տվեց բողբոջ, Աղբյուրն հանեց Անուշ խոխոջ:

Փռվեց կակաչ Սարի լանջին, Կարմրեց մորին Թփի միջին:

Դաշտը թավիշ Զգեստ հագավ, Կանգնեց քարին Երգեց կաքավ:

Արոտ գնաց Ծնած մաքին, Կաթը տվեց Անուշ ձագին:

#Ոչմիօրառանցբանաստեղծության #Գրականություն #Պոեզիա #ԱթաբեկԽնկոյան

Recent Posts

See All
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page