top of page
  • Ներսեհ Ա. Ա.

Գիտե՞ք, թե,,,


Արցախյան պատերազմի լեգենդար հերոս, առասպելական Ավոյին՝ Մոնթե Մելքոնյանին է առաջինը հատկացվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտական Խաչ առաջին աստիճանի շքանշանը:

Նրա արձանը 1994 թ. հուլիսի 12-ին տեղադրվել է ԼՂՀ Մարտունի, այժմ արդեն Մոնթեավան քաղաքի կենտրոնում: Հուշարձանի հեղինակներն են հայր և որդի Լևոն և Վահե Թոքմաջյանները:

Մոնթե Մելքոնյանը ծնվել է 1957-ին, սովորել է Բերկլիի, Կալիֆոռնիայի և Անգլիայի Օքսֆորդի համալսարններում: Լեզուների գիտակ էր, տիրապետում էր մի շարք լեզուների, այդ թվում՝ ճապոներենին: Շրջել է աշխարհով մեկ, եղել է ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Ճապոնիայում, Հարավային Կորեայում, Կամբոջայում, Թաիլանդում, Թուրքիայում, Իրանում, Լիբանանում, Ֆրանսիայում: 1985-ին Ֆրանսիայում դատապարտվել է ահաբեկչության մեղադրանքով, բանտարկվել է: 1990-ին ազատվելով բանտից, եկել է Արցախ, իրեն դրսևորել որպես քաջ զորավար: Նշանակվել է Մարտունու զորաթևի հրամանատար, 11 օրում թշնամուց ազատագրել 1500 քառ. կմ. տարածք:

Մոնթե Մելքոնյանը զոհվել է 1993 թ. հունվարի 12-ին: Նրա աճյունը տեղափոխվեց Երևան և ամփոփվեց Ազատամարտիկների գերեզմանատանը:

1994 թվականին Երևանում ստեղծվել է «Մոնթե Մելքոնյան» հիմնադրամ:

Մոնթե Մելքոնյանի անունով է կոչվում ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական վարժարանը:

#Գիտեքթե #Մեծեր #ֆիդային

12 views0 comments
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page