top of page
  • Ներսեհ Ա. Ա.

Ոչ մի օր առանց բանաստեղծության


ԳԵՎՈՐԳ ԷՄԻՆ

«Թող հավերժ ապրի մեր ժողովուրդը»

Թող հավերժ ապրի մեր ժողովուրդը, Հազար տարիներ ու հազար դարեր. Ապրի, ինչքան շատ ապրել է, տևել,- Հազար տարիներ ու հազար դարեր. Ապրի, ինչքան շատ զոհեր է տվել,- Հազար տարիներ ու հազար դարեր. Ապրի, ինչքան հայ դեռ պիտի ծնվի,- Հազար տարիներ ու հազար դարեր. Ինչքան տենչ ունի և տենչի թևեր,- Հազար տարիներ ու հազար դարեր... Թող այնքան ապրի մեր ժողովուրդը, Քանի ապրում է մեր հողագունդը:

#Ոչմիօրառանցբանաստեղծության #Պոեզիա #Գրականություն #ԳևորգԷմին

Recent Posts

See All
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page