top of page
  • Ներսեհ Ա. Ա.

Գիտե՞ք, թե,,,


Ազգային լիգան հիմնադրվել է 1919 թվականին Փարիզի հաշտության կոնֆերանսում: Սկսել է գործել 1920 թվականի հունվարի 10-ից: Ղեկավար մարմիններն էին ասամբլեան, խորհուրդը և քարտուղարությունը: Աշխատատեղը Ժնևն էր, պաշտոնական լեզուները՝ անգլերենը և ֆրանսերենը: Նպատակն էր պահպանել խաղաղությունը: Սակայն 1930-ական թթ. միջազգային լարված իրադրության մեջ Ազգերի լիգան անկարող եղավ կատարել իր առաքելությունը: Պաշտոնապես լուծարվեց 1946 թ. ապրիլի 18-ին:

1920 թ. մայիսին Հայաստանի կառավարությունը պաշտոնապես դիմեց Ազգերի լիգայի խորհրդին՝ անդամակցելու խնդրանքով։ Սակայն Ազգերի լիգան մերժեց Հայաստանի խնդրանքը. բուն պատճառը Անգլիայի և Ֆրանսիայի կողմից Թուրքիային սիրաշահելու քաղաքականությունն էր։

Ազգերի լիգան բազմիցս անդրադարձել է Հայկական հարցին, սակայն անարդյունք:

#Գիտեքթե #Հայաստան #Աշխարհիշուրջ

3 views0 comments
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page