top of page
  • Ներսեհ Ա. Ա.

Ոչ մի օր առանց բանաստեղծության


ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆ

«Երկու ուրվական»

Ես եմ, դու ես, ես ու դու Գիշերում այս դյութական, Մենք մենակ ենք,- ես ու դու Ես էլ դու եմ՝ ես չըկամ…

Չըկան օրերն ահարկու, Չըկա ժամ ու ժամանակ, Ուրվական ենք մենք երկու Միշտ իրար հետ, միշտ մենակ…

Մոռացել ենք անցյալում Տրտունջ, թախիծ ու խավար. - Մի ուրիշ լույս է ցոլում Մեղմ ու անուշ մեզ համար…

Ես եմ, դու ես, ես ու դու Գիշերում այս դյութական, Մենք մենակ ենք - ես ու դու, Ես էլ դու եմ՝ ես չըկամ…

#Ոչմիօրառանցբանաստեղծության #ՎահանՏերյան #Գրականություն #Պոեզիա

Recent Posts

See All
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page