top of page
  • Ներսեհ Ա. Ա.

Գիտե՞ք, թե,,,


Դարեր շարունակ Տիրամայրը մեծ դեր է ունեցել եկեղեցու, այդ թվում նաև Հայ եկեղեցու պատմության մեջ:

«Նա բազմիցս հանդիսացել է Աստծո պատգամաբերը: Իր տարբեր երևումներով Տիրամայրը մեզ միշտ ուղղել է դեպի լույս՝ Հիսուս Քրիստոս:

Ո՞վ կարող է առավել գթալ, ո՞վ կարող է առավել սիրել, քան մայրական սիրտը:

Հովհաննես Պողոս Բ. Պապը իր զինանշանի վրա հավելելով Փրկչի Մոր սկզբնատառը, իր քահանայապետությունը ընծայեց Կույս Մարիամին՝ ընտրելով կարճ և հստակ նշանաբան՝ Totus Tuus «Ամբողջովին Քոնը»,- ասված է Հովհաննես Պողոս Բ. Պապի Հայաստան այցելության առիթով հրատարակված գրքույկում, ուր զետեղված են Տիրամորը նվիրված նրա աղոթքներից 21-ը:

ՄԱՐԴԿԱՆՑ ԵՎ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ՄԱՅՐ

Ո՛վ մարդկանց և ժողովուրդների Մայր,

Դու գիտես նրանց բոլոր տառապանքները

և նրանց հույսերը,

Դու մայրաբար զգում ես

չարի ու բարու պայքարը

լույսի և խավարի միջև, որոնք ցնցում են աշխարհը:

Ընդունի՛ր մեր աղաղակը,

որ Սուրբ Հոգու միջոցով ուղղում ենք Քո սրտին,

և քո Մայրական և Աստծո աղախնու սիրով

գրկի՛ր այն ժողովուրդներին,

որոնք ավելի շատ են սպասում այս գրկախառնությանը,

և նաև ա՛յն ժողովուրդներին,

որոնց հանձնվելուն Դու հատկապես սպասում ես:

Վերցրո՛ւ Քո մայրական հովանու ներքո

մարդկային ամբողջ ընտանիքը,

որը, Ո՛վ Մայր,

սրտաբուխ Քեզ ենք վստահում:

Թող բոլորի՜ն մոտենա

խաղաղության և ազատության,

ճշմարտության, արդարության և հույսի ժամանակը:

#Գիտեքթե #Սուրբ

46 views0 comments
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page