- Ներսեհ Ա. Ա.
Ոչ մի օր առանց բանաստեղծության

ՎԱՀՐԱՄ ՀԱՃՅԱՆ
* * *
Երեկ տխուր, հուսաբեկ,
Դառը արցունքը աչքիս
Թերթում էի մեկ առ մեկ
Մատյանները տանջանքիս:
Երեկ հոգիս անապատ,
Կորցրած հավատը կյանքի,
Խփում իրեն պատեպատ,
Մատնվում էր կալանքի:
Երեկ ամեն, ամեն ինչ՝
Ունայնություն անսահման,
Այնպես էի ուզում ինձ
Նետել անդունդը մահվան...
#Գրականություն #Պոեզիա #Ոչմիօրառանցբանաստեղծության #ՎահրամՀաճյան