• Ներսեհ Ա. Ա.

Գիտե՞ք, թե,,,


Առաջին հայկական գտածոները Սուրբ Երկրի տարածքում հայտնաբերվել են 1870-ական թվականների հնագիտական պեղումների ժամանակ` ռուսներին պատկանող տարածքում՝ Ձիթենյաց լեռան վրա։ Այդ շրջանում Պաղեստինի ռուսական հոգևոր առաքելության ղեկավար վարդապետ Անտոն Կապուստինը ձեռք էր բերել մի հողատարածք, որի վրա որոշել էր կառուցել Սպասո-Վոզնեսենսկի մենաստանը։ Վարդապետը սիրող հնագետ էր եւ տարբեր հնություններ էր հավաքում։ Շինարարության մեկնարկից առաջ նա որոշեց պեղումներ անցկացնել, որոնց շնորհիվ հայտնաբերվեց նրբագույն աշխատանքի մի խճանկար, որի մեկ երրորդն էր պահպանվել միայն։ Խճանկարի տակ գերեզման էր հայատառ գրությամբ՝ «Արտաբանի մոր՝ Շուշանիկի գերեզմանը»։ Հայտնաբերվել էր ևս երեք գերեզման, որոնց վրա փորագրված էին խաչեր և կանանց անուններ։ Բոլոր այդ գրությունները հայերեն էին։

Գտնվել էին նաև ուխտավորների կողմից թողած մի քանի հայկական գրություններ։ Դավթի քաղաքում 6-10-րդ դարերում իրենց «ստորագրություններն» էին թողել ոմն Հակոբն ու Կարապետը։ Իսկ ուխտավորի ամենահին գրությունը հայտնաբերվել էր Նազարեթում։ Այն թվագրվում է 5-րդ դարով։ Դա հայկական արական անվան հատված է՝ «գեն», ամենայն հավանականությամբ՝ «Բաբգեն»։

#Գիտեքթե #Երուսաղեմ #Ձեռագիր

12 views0 comments