- Ներսեհ Ա. Ա.
Գիտե՞ք, թե,,,

Ռուս ականավոր բառարանագիր Վլադիմիր Դալը իր «Վելիկոռուս լեզվի բացատրական բառարան»-ում «պղինձ» բառի փոխարեն գործածում է «հայքար» բառը:
Միջնադարի ամենախոշոր գիտնականներից մեկը՝ քիմիկոս Բարունին, իր ստվարածավալ «Հանքաբանություն»-ում «լազուրիտ» (լազվարդ, լաջվարդ) հանքատեսակը նույնպես «հայքար» է անվանել: Լազուրիտը, որը կապույտ գույնի պղնձախառն սիլիկատային միներալ է, կիրառվում է ակնագործության մեջ կապույտ ներկ ստանալու համար: Բիրունին գրում է, որ լազուրիտը, որպես մելամաղձային հիվանդության ցրող միջոց, արտահանվում էր Հայաստանից և լայնորեն օգտագործվում կենցաղում: