top of page
  • Ներսեհ Ա. Ա.

Ոչ մի օր առանց բանաստեղծության


ՎԱՀՐԱՄ ՀԱՃՅԱՆ

«Ցավ»

Ցավի մեջ՝ ցավ, ծաղկի մեջ՝ ցավ,

Ցավոտ հոգսեր, ցավոտ հույսեր,

Մի խեղճ մարմին ցավից փլված,

Ցավից ծնված ցավոտ երգեր,

Աղոթք անող ցավոտ շուրթեր,

Ցավոտ վերքեր, ցավոտ իղձեր,

Ցավով լցված մարած կրքեր,

Մահամերձի վերջին ճիչեր,

Վերջին արցունք, վերջին բաղձանք,

Ոչ մի ժպիտ, ոչ մի ըղձանք,

Միայն մորմոք ու տառապանք,

Միայն խավար, միայն գիշեր,

Արյունոտող հին, հին հուշեր,

Ավեր մի կյանք,

Բանտ ու կապանք,

Մահից խրտնած անհույս աչքեր...

#ՎահրամՀաճյան #Ոչմիօրառանցբանաստեղծության #Գրականություն #Պոեզիա

Recent Posts

See All
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page