- Ներսեհ Ա. Ա.
Գիտե՞ք, թե,,,

Ինչպիսի դեպքեր ասես, որ չեն պատահում որսի ժամանակ: Ֆրանսիական Մոնտան փոքր բնակավայրի բնակիչ Դյուպոնը առանց որևէ հաճույքի է հիշում իր հետ պատահած դեպքը:
Որսի ժամանակ նկատելով վազող նապաստակին, Դյուպոնը կրակեց նրա վրա, բայց վրիպեց: Եվ, հանկարծ, ի զարմանս որսորդի, երկարականջը արագ թափով հարձակվեց իր վրա: Որսորդը փորձեց ոտքի հարվածով ցած գցել մոլեգնած նապաստակին, բայց գործը գլուխ չեկավ: Նապաստակը կծելով ծակեց ոչ միայն իրեն անհանգստացնողի կոշիկը, այլև ոտքը և ... ծլկեց: