top of page
  • Ներսեհ Ա. Ա.

Ոչ մի օր առանց բանաստեղծության


ԱՐՏԱԿ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

* * *

Ում են սփոփելու այս երգերս մռայլ, Իմ տառապանքն ո՞վ է սիրով ամոքելու, Ո՞վ է տառապելուց եղել շռայլ, Այսքան ժլատ եղել բողոքելուց:

Եվ նույնիսկ դո՛ւ, իմ սեր, որ ի՛մն էլ չես կարծես, Կփայփայե՞ս արդյոք բանաստեղծի սերը, Որ դառնահամ կյանքից նա սիրում է և՛ քեզ, Ե՛վ քո սիրուց ծնված տանջանքները:

Բանաստեղծի հոգին միշտ էլ փակ է մնում, Նրան ծերացնում է հարազատ մայրն անգամ, Նա մեռնում է, ինչպես շախմատում է լինում. Թագուհուն են խոցում, բայց զոհվում է արքան:

#Ոչմիօրառանցբանաստեղծության #Գրականություն #Պոեզիա #ԱրտակՀամբարձումյան

Recent Posts

See All
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page