top of page
  • Ներսեհ Ա. Ա.

Գիտե՞ք, թե,,,


Վերնաշեն գյուղը, որը հայտնի է իր գինիներով, սկսել են կառուցել 1828 թվականին։ Այստեղ է գտնվում XIII դարի Սուրբ Հակոբ եկեղեցին։ Ինչպես պնդում են տեղի բնակիչները, հենց այս եկեղեցին է հիմք ծառայել Վերնաշենի ստեղծման համար։ Ցավոք, ոչ ոք չգիտի, թե ով է փոքր եկեղեցու հեղինակը, և նույնիսկ փաստաթղթերում նշված չէ նրա անունը, սակայն վերնաշենցիները շատ են գնահատում այս աստվածային կառույցը։ Սուրբ Հակոբ եկեղեցին կառուցվել է անտառում` շրջապատված ընկուզենիներով, այնպես որ, այն կարելի էր տեսնել միայն հեռվից։ Պարսկաստանից տեղափոխված հայերը մի օր գետի ափին եկեղեցու գմբեթն ու խաչը նկատելով` շարժվել են դեպի այդ կողմ և որոշել մաքրել տարածքն ու այդտեղ բնակատեղի հիմնել։ Հարյուրամյակներ անց վանքն արդեն իր նպատակին չէր ծառայում։ Խորհրդային իշխանությունը որոշել էր միջնադարյան Գլաձոր համալսարանի պատմությանը նվիրված թանգարան հիմնել այդտեղ, սակայն նոր շենք կառուցելու համար միջոցներ չկային։ Կրոնի նկատմամբ այն տարիներին այլ վերաբերմունք կար, այդ պատճառով էլ Սուրբ Հակոբ եկեղեցին թանգարանի վերածեցին։

#Գիտեքթե #ՎանքԵկեղեցի #Հայաստան

7 views0 comments
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page