• Ներսեհ Ա. Ա.

Գիտե՞ք, թե,,,


«Մաշան ու արջը» ռուսական հայտնի մուլտֆիլմի սերիաներից մեկը YouTube ալիքում ավելի քան 3 մլրդ դիտում է ունեցել և ամենաշատ դիտվող տեսանյութերի ցանկում 6-րդ հորիզոնականն է զբաղեցնում, հայտնել են նախագծի մամուլի ծառայությունից։ «Այսօր միակ անիմացիոն տեսահոլովակը, որ ներառվել է YouTube ալիքի` հարթակի գոյության ընթացքում ամենաշատ դիտվող տեսանյութերի լավագույն տասնյակում, «Մաշա պլյուս կաշա»-ն է, որն ավելի քան 3 մլրդ դիտում է ունեցել։ Ավելին` «Մաշա պլյուս կաշա» դրվագը YouTube-ի ամենաշատ դիտվող տեսանյութերի ցանկում 6-րդ հորիզոնականն է զբաղեցնում»,- գրված է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։«Անիմակորդ» ստուդիայի «Մաշան ու արջը» ռուսական մուլտսերիալն առաջին անգամ լույս է տեսել 2009 թվականին և այսօր համաշխարհային ֆենոմեն է դարձել. այն վաճառվել է գրեթե բոլոր աշխարհամասերում և ամենուր մեծ հաջողություն է վայելում։ Այսօրվա դրությամբ ամբողջ աշխարհում դիտումների ընդհանուր քանակը YouTube-ի ալիքում գերազանցում է 35 մլրդը։

#Գիտեքթե #Ֆիլմ #Աշխարհիշուրջ

    Like what you read? Donate now and help me provide fresh news and analysis for my readers   

© Գիտե՞ք, թե,,,

© 2023 by "This Just In". Proudly created with Wix.com

This site was designed with the
.com
website builder. Create your website today.
Start Now