• Ներսեհ Ա. Ա.

Ոչ մի օր առանց բանաստեղծության


ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ

«Լավագույնը»

Լավագույն ժպիտ ասվածը, անշուշտ, Փակ աչքերովն է: Իսկ լավագույնը երազանքների` Բաց աչքերովը: Լավագույն երգը Բաց պատուհանից – հեռվից լսածն է: Լավագույն խոսքը Լռության խորքում լռին ասածն է: Լավագույն ազգը այն է, երևի, Որ չի կամենում հսկա կայսրություն: Լավագույն հավատն այն է, որ երբեք Չի դառնում կրոն: Լավագույն դիմակն այն է, անակասկած, Որ կոչվում է դեմք: Լավագույն դերը` Վատ խաղացվածը: Լավագույն սերը ` Կիսա՜տ թողածը: Լավագույն տանջված ու տառապածը Վարդն է: Լավագույն կապիկն աշխարհում Մարդն է երևի: Լավագույն մարդն էլ Ներեցեք... ես եմ...

#Գրականություն #Պոեզիա #Ոչմիօրառանցբանաստեղծության #ՊարույրՍևակ

Հետևեք մեզ
facebook-ում 
  • Facebook
  • Instagram
Instagram-ում