Search
  • Ներսեհ Ա. Ա.

Գիտե՞ք, թե,,,


Աջարիայում գտնվող Սուրբ Փրկիչ եկեղեցին իր պատմության ավելի քան հարյուր տարվա ընթացքում շատ դժբախտություններ է ապրել, բազում վտանգների դիմացել ու շատերի ճակատագրեր միացրել, այդ թվում` ծովանկարիչ Այվազովսկու, բարերար Մանթաշյանի ու քաղաքական գործիչ Քոչարյանի։ Վերջին անգամ եկեղեցին վերականգնվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի Աջարիա մեկնելու առիթով։ Հայաստանի երկրորդ նախագահի հրահանգով վերականգման աշխատանքների համար 20 հազար դոլար է հատկացվել։ Այդ դրվագը ներառվել է «Ու կանգնած էր եկեղեցին Սև ծովի ափին» ֆիլմում: Եկեղեցու կառուցման գործում մեծ ներդրում է ունեցել բարերար Ալեքսանդր Մանթաշյանը։ Նա մեծ գումար է տրամադրել, որպեսզի կառուցվի եկեղեցին, որը հետո պիտի դառնար քաղաքի բոլոր հայերի հավաքատեղին։

Մի անգամ եկեղեցի է այցելում մեծ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկին, ով եկեղեցում մագնոլիա (կղբի) է տնկում, որը մինչև հիմա աճում է:

Ֆիլմում հայերը պատմում են նաև Բաթումի առաջին հայերի մասին։ Ամեն ինչ սկսվում է մի նամակից, որով քաղաքի հայերը դիմում են թուրք սուլթանին` խնդրելով Բաթումում հայկական գերեզմանոցի համար հող տրամադրել։

Ավելի ուշ հայերը կառուցում են փայտե եկեղեցի, որը երկար կյանք չի ունենում։ Հետագայում դրա տեղում կառուցվում է Սուրբ Փրկիչը։

ԽՍՀՄ–ի տարիներին եկեղեցին փակվել էր, սակայն Գարիկ Մեսրոպյանը հոգ էր տանում դրա մասին։ Նա փակել էր մկրտության ավազանը, որպեսզի եկեղեցու մասին չհիշեն ու չքանդեն այն:

Եկեղեցու հետ կապված բազում լեգենդներ կան, որոնք ներառվել են ֆիլմում։ Լեգենդներից մեկի համաձայն` այն մարդը, որը գմբեթ է բարձրացել քանդելու համար, ընկել ու մահացել է։ Մեկ այլ լեգենդ պատմում է Աբխազիայից եկած մի խումբ շինարարների մասին, որոնց 90-ականերին հրավիրել էին եկեղեցին վերականգնելու։

Շինարարության ավարտին, նրանք մնացել են եկեղեցում գիշերելու, որպեսզի հաջորդ օրը ստանան մնացած գումարն ու տուն գնան։ Երբ հայերը եկել են գումարը վճարելու, շինարարներն ասել են, որ փող չեն վերցնի, քանի որ նրանք տեսիլք են ունեցել, որից հետո որոշել են գումար չվերցնել։

Հավելենք, որ եկեղեցու կառուցումն ավարտվել է 1885 թվականին։

#Գիտեքթե #ՎանքԵկեղեցի #Աշխարհիշուրջ #լեգենդ #Սրբավայր #Ֆիլմ

    Like what you read? Donate now and help me provide fresh news and analysis for my readers   

© Գիտե՞ք, թե,,,

© 2023 by "This Just In". Proudly created with Wix.com

This site was designed with the
.com
website builder. Create your website today.
Start Now