top of page
  • Ներսեհ Ա. Ա.

Ոչ մի օր առանց բանաստեղծության


ՎԱՀՐԱՄ ՀԱՃՅԱՆ

«Ընթերցողներիս»

Գուցե չկարդաք դուք իմ երգերը,

Գուցե ծիծաղեք դուք իմ երեսին,

Իմ ցավից ծնված ցավոտ խոսքերը

Գուցե համարեք տաղտկալի ու սին:

Գուցե ձեր հորդող վայելքի ժոմին

Իմ կսկծալի երգերը վանեք,

Գուցե համարեք ուշացած ու հին

Եվ ինձ ցնորված ու խենթ անվանեք...

Կամ գուցե սիրեք ու հասկանաք ինձ,

Եվ հյուր դարձնեք վշտի ժամանակ,

Գուցե օրհներգեք, փայփայեք հոգիս

Եվ մտերմորեն հարազատանաք:

Բայց դուք ցավիս հետ ինչպես էլ վարվեք,

Ինչ էլ որ ասեք երգերիս մասին,

Ես մի բան գիտեմ, իմ սիրտն է այրվել,

Իսկ սրտի բոցը մոտ է անհասին...

#Գրականություն #Պոեզիա #Ոչմիօրառանցբանաստեղծության #ՎահրամՀաճյան

Recent Posts

See All
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page