top of page
  • Ներսեհ Ա. Ա.

Ոչ մի օր առանց բանաստեղծության


ՎԱՀԱՆ ԹՈԹՈՎԵՆՑ

***

Իր կյանքի վերջին վայրկյաններն էին, երբ ես մոտեցա սնա­րին։

«Մի՛ տրտմիր,— ըսավ անիկա, ցուցնելով ինձ տախտակամածին վրա տարածված արևուն տաքուկ շողերը։—

Քեզի՛, Սիրելի՛ս, վայելքը արևու ճաճանչին, քեզի վարդերը և պատուհանին ալպյան մանիշակները…»։

Ես շուրջս նայեցա։ Անոնք բոլորը գեղեցիկ էին։ Դարձյալ նորեն իմ սիրուհիին, Անոր աչքերը գոցված էին վարագուրելով վերրջալույս մը իրեն ետին։ Շրթունքնե­րը տժգուն էին և խաղաղ… Մահը դուրս ելած էր, և ամեն ինչ լուռ էր․․․ Ես դարձյալ նայեցա շուրջս և չգտա ո՛չ վարդ, ո՛չ արևու շող և ո՛չ ալ մանիշակներ… Ես դառնորեն լացի և ըսի՝

«Քու կյանքեն հեռու ո՛չ շող կա և ո՛չ ալ ծաղիկ․․․»։

#Գրականություն #Պոեզիա #Ոչմիօրառանցբանաստեղծության #ՎահանԹոթովենց

Recent Posts

See All
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page