- Ներսեհ Ա. Ա.
Ոչ մի օր առանց բանաստեղծության

ՄԵՏԱՔՍԵ
«Համարակալում» Այս ո՞վ է ծածուկ համարակալել Մարդու սերն արդյոք, Եվ ով է ասում, թե կյանքում իրոք Բոլոր սերերից մեծ ու առավել Առաջին սերն է, համբույրն՝ առաջին: Գուցե հիշվում է սերն այդ կուսական Լոկ նրա համար, Որ ծաղկում է նա աստղերի, լուսնի Ժպիտով գաղտնի, Որին ձգտում ենք անփորձ պատանու Տարերքով վարար, Ու երբ չենք հասնում, Բարձր է մեզ թվում երլինքն ավելի: Իմ սիրո համար սրտիս ճամփեքում Համարակալված հանգրվան չկա, Բոլոր սերերը ես բազմապատկում, Բոլոր սերերով սիրում եմ մեկին: Իսկ թե ատում եմ, ատում եմ բոլոր, Սերերիս մահվամբ վիրավոր: