top of page
  • Ներսեհ Ա. Ա.

Գիտե՞ք, թե,,,


Բույնը թռչունի տունն է: Ինչպիսի բներ ասես, որ չեն լինում: Շատ թռչունների բները իսկապես տան նման են: Օրինակ, կաչաղակի բույնը ունի հատակ, պատեր, տանիք: Թռչուններն իրենց բները ծեփում են, հյուսում, շարում:

Ագռավներն իրենց բները շարում են բարակ ճյուղերից ու տաշեղներից: Ծիծեռնակի բույնը հողից է ծեփված: Փայտփորիկը և մի քանի այլ թռչուններ իրենց բները թաքցնում են փչակներում: Կան թռչուններ, որ ընդհանրապես բույն չունեն, նրանք ձվերը հողի վրա են դնում: Թռչունի բույնը հիմնականում թասի է նման՝ հյուսված շյուղերից ու ցողուններից, իսկ ներքևից պատված է փետուրներով կամ բրդյա խավով:

Ամեն տարի գարնանը թռչունները նոր բույն են պատրաստում: Բայց ոչ բոլորը: Արծիվները, արագիլները, անգղները, ագռավները և մի քանի այլ թռչուններ չեն լքում իրենց բները, այլ անհրաժեշտության դեպքում նորոգում են:

#Գիտեքթե #Կենդանիներ #Բնաշխարհ

27 views0 comments
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page