top of page
  • Ներսեհ Ա. Ա.

Գիտե՞ք, թե,,,


Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Ս. Թադեոս Առաքյալի վանքի մերձակա երեք հայկական պատմական կոթողների վերանորոգման աշխատանքների սկսվել են 2018 թվականին։

Սպահանի հայկական եկեղեցին այցելության համար պարտադիր վայրերի ցուցակում է «Կոթողներից մեկը Ս. Սանդուխտ կույսի դամբարանն է, որը գտնվում է Թադեոս Առաքյալի վանքի մերձակա հյուսիսային բարձրունքներում և կառուցվել է 1813 թվականին։ Մյուս կոթողը Ս. Սանուդխտ կույսի մատուռն է, որը գտնվում է վանքի հարավային բաժնում՝ դեպի վանք տանող ճանապարհի վրա։

Վերանորոգվում է նաև Ս. Թադեոս Առաքյալի վանքի հյուսիսային կողմում գտնվող Ս. Զաքարեի եկեղեցին։

Իրանի իշխանությունը նորոգման աշխատանքների համար 24 հազար դոլար է հատկացրել։

Ս. Թադեոս առաքյալի վանքը հայկական ճարտարապետական հուշարձան և սրբատեղի է, որը գտնվում է Իրանի Արևմտյան Ատրպատական նահանգի (պատմական Արտազ գավառի) Մակու քաղաքից 20 կմ հարավ-արևելք:

Հուշարձանը գրանցված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում:

#Գիտեքթե #ՎանքԵկեղեցի #արձան #Սուրբ #մշակույթ

15 views0 comments
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page