- Ներսեհ Ա. Ա.
Ոչ մի օր առանց բանաստեղծության

ԿՈՄԻՏԱՍ
«Քո երազում» Եվ ա՛յս գիշեր, քո երազում, տեսել ես, որ ես ու դու Երես-երես ճանաչել ենք սիրո ծովում իրարու․․․ Քո սուրբ սերը սար է դառել Դալարագեղ, երկնածրար ու բեղուն, Գլխիդ վերը ամպ է շարել՝ Գալարահեղ, կամարակապ ու զեղուն։ Սարի շողեն, ամպի քողեն՝ Մենավորի ոգին ծնել, դեգերել, Ձեռին մի բույս՝ կանաչ ու կույս՝ Խորհրդավր ձորեն քաղել ու բերել։ Ծաղիկ-ծաղիկ քեզ որոնել՝ Ամպի տակին՝ արևծագին շունչ առել, Ջրի մոտին, կանաչ խոտին՝ Գլխիդ վերև ծիրան-գոտին փունջ արել։