top of page
  • Ներսեհ Ա. Ա.

Ոչ մի օր առանց բանաստեղծության


ՄԻՍԱՔ ՄԵԾԱՐԵՆՑ

«Անանուն»

Վայրի՜ ծաղիկ, անունդ ի՞նչ է,

ըսե՛, մասուր ու կանանչե ցանկապատին շուքին նստած վայրի՜ ծաղիկ, անունդ ի՞նչ է։ Ըսպիտակ, կաթ ու մազտաքե բուրող ծաղիկ, անունդ ի՞նչ է. ըսե՛, քի՛չ մը գեթ չե՞ս դողար, հովիկն անուշ երբոր փըչե...։ Հըպա՜րտ ծաղիկ, անունն ի՞նչ է պարիկին, որ անցավ քովեդ, հեզուկ ու սև սաթի վետվետ ցայտք մը ձըգած իր քամակեն: Գիտե՜ս, ծաղի՜կ, անունն ի՞նչ է դողին՝ զոր քեզ տըվավ հովիկ, ու ձայնին՝ որ զիս կը կանչե...։

#Ոչմիօրառանցբանաստեղծության #Գրականություն #Պոեզիա #ՄիսաքՄեծարենց

Recent Posts

See All
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page