• Ներսեհ Ա. Ա.

Գիտե՞ք, թե,,,


Հայաստանը հարուստ է տեսարժան վայրերով։ Մարտիրոս գյուղում` հայ–ադրբեջանական սահմանի մոտ, գտնվում է ևս մեկ միջնադարյան ժառանգություն` Սուրբ Աստվածածին եկեղեցին։ Սուրբ Աստվածածին եկեղեցական համալիրը Վայոց Ձորի բնակիչների հպարտությունն է։ Այն կառուցված է ժայռի մեջ և իր տեսակի մեջ երկրորդն է` Գեղարդի վանքից հետո։Վիմափոր Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է Մարտիրոս վարդապետի կողմից 1286թ–ին։ Դժբախտաբար, հիմա այդ եկեղեցին չի գործում, սակայն տեղի բնակիչները գալիս են այստեղ աղոթելու։

Ինչպես պատմում են վայոցձորցիները, դա աստծո յուրահատուկ տաճար է, որովհետև կառուցված է ժայռի մեջ` Նզար (Նազար) լեռան ստորոտին։ Դա նրան յուրահատուկ աուրա է հաղորդում։

Եկեղեցու տարածքում կարելի է տեսնել XIII դարի խաչքարերի բեկորներ։ Մեզ հասած ձեռագիր արձանագրությունների համաձայն` վանքն ամբողջությամբ կառուցել է Մարտիրոս վարդապետը 1286թ–ին, իսկ ճարտարապետը Գրիգորիկն է։

Եկեղեցին տարբերվում է յուրահատուկ ճարտարա-պետությամբ` միջնապատերի բացակայությամբ, իսկ լույսը ներս է թափանցում միակ աղբյուրից` գմբեթից։ Ժամանակակից մասնագետները կարծում են, որ իր կատարման մակարդակով այդ եկեղեցին հայկական եկեղեցաշինության գոհարներից է։ Ցավոք, այդ եկեղեցու մասին տեղեկատվությունն այդքան շատ չէ, սակայն ոչինչ չի խանգարում գնալ Վայոց Ձոր` միջնադարյան վարպետների ստեղծագործությունը տեսնելու և նրանց մտքի թռիչքով ու երևակայությամբ զարմանալու համար։

Վանքի առջև, մինչ օրս, պահպանվել են հին գյուղատեղի, վանքի միաբանների կացարանների ավերակներն ու մինչև գետ փորված 200 մետրանոց հորանցքի մուտքը։ Պատմամշակութային մեծ արժեք է ներկայացնում ծննդական-խաչքարի հարևանությամբ, փոքր բլրակի վրա, հին եկեղեցու տեղում 1866 թ. կառուցված մեծ եկեղեցին։ 19-րդ դարի վարպետները շինարարության մեջ օգտագործել են նաև հին եկեղեցու բեկորներն ու խաչքարերը։ Եկեղեցու մուտքի դռան վերևի մասում մեծ տառերով փորագրված է «Յիսուս Քիրստոսի Սբ. Վկայարան Երկրորդ Երուսաղեմ»։ Հարավային պատին պահպանվել է արևային ժամացույցը։ 1980-1990-ականներին այն վերակառուցվել է։

#Հայաստան #Գիտեքթե #ՎանքԵկեղեցի #արձան #Սրբավայր

19 views0 comments
Հետևեք մեզ
facebook-ում 
Contact Us
  • Facebook
  • Instagram

    Like what you read? Donate now and help me provide fresh news and analysis for my readers   

© Գիտե՞ք, թե,,,

© 2023 by "This Just In". Proudly created with Wix.com

This site was designed with the
.com
website builder. Create your website today.
Start Now