top of page
  • Ներսեհ Ա. Ա.

Գիտե՞ք, թե,,,


Լեհերը պարզամիտ են և անկեղծ, մեծասիրտ, հանդուգն, մանավանդ պատերազմի մեջ, նաև փոքր ինչ բիրտ... Պառակտվում են միմյանց հետ, մանավանդ նրանց իշխանավորները: Սնապարծ են և հոխորտացող, մեծաբան և փառասեր: Սակայն հարկ է միշտ պատվով և մեծարանքով խոսել նրանց հետ: Սիրում են իշխել և հրամայել. դժվար են տանում օտար ազգերի լուծը, կերակրի և ըմպելիքի մեջ բազմածախս են և շատակեր:

14-15-րդ դարերում Լեհաստանում ապաստան են գտել մեծ թվով հայ գաղթականներ, որոնք դարեր շարունակ հաշտ ու խաղաղ ապրել են տեղի բնակչության հետ։ Լեհաստանի հայ գաղութը ստվարացել է հատկապես Բագրատունյաց մայրաքաղաք Անիի կործանումից հետո։ Նրանց մեջ եղել են հմուտ արհեստավորներ, երկրագործներ, առևտրականներ, որոնք ըստ ամենայնի նպաստել են լեհական պետության զարգացմանը, հարկ եղած դեպքում զենքով պաշտպանել երկրի անվտանգությունը։

#Ազգեր #Գիտեքթե #մշակույթ #Աշխարհիշուրջ

5 views0 comments
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page