- Ներսեհ Ա. Ա.
Ոչ մի օր առանց բանաստեղծության

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ
«Մասիսն ի վեր»
Երբ օրոցում աչքս բացի՝ Մասիս սարերն հեռվում տեսա, Գերված տեսա ու ես լացի, Հայոց ցավերն հեռվում տեսա, Ա՜խ, ես մանկուց երազեցի սուրալ ազատ Մասիսն ի վե՜ր, Հովտում այրվող սիրտս բացի, բայց հով սարե՜րն հեռվում տեսա: Ա՜խ, ասացին ճամփա չըկա քարերն ի վեր, ի վեր Մասիս, Կընկնի վիհերն ով բարձրանա սարերն ի վեր, ի վեր Մասիս, Մենակ դու չես սիրտ իմ կարոտ, աչքդ հառել Մասիսն ի վեր, Ժողովուրդս է ձգտել հավերժ դարերն ի վեր, ի վեր Մասիս: Միթե՞ իրավ անհաս ես դու, ա՜խ, իմ երազ Մասիսն ի վեր, Միթե՞ մի օր չեմ հասնելու աստեղնահաս Մասիսն ի վեր, Նախահայրս է սանդուխք դրել աստղերն ի վե՜ր, ի վեր Մասիս, Ա՜խ, միթե՞ չեմ համբուրվելու իմ աստղի հետ Մաիսն ի վեր: Ս՜խ, չէ՛, նա է հույսիս ճամփան՝ քարերն ի վե՛ր, ի վեր Մասիս, Թո՛ղ ամպ ու շանթ գլխիս ոռնան սարերն ի վեր, ի վեր Մասիս, Կըտանեմ սիրտս վիրավոր որպես դրոշ Մասիսն ի վեր, Թէկուզ մահով կը բարձրանամ դարե՜րն ի վեր, ի վեր Մասիս:
#Գրականություն #Պոեզիա #Ոչմիօրառանցբանաստեղծության #ՀովհաննեսՇիրազ