Ներսեհ
Ուխտագնացություն դեպի Հիշատակի Պուրակ

Հունիսի 2-ին, առավոտյան ժամը 10:30-ին, Երուսաղեմի Հայոց Պատրիարքության ընդունված սովորության համաձայն, կատարվեց ուխտագնացություն դեպի 2015 թվականին, Հայոց Ցեղասպանության 100-ամյակի առիթով հայոց Պարոնտեր կոչվող կալվածքի վրա հիմնված Հիշատակի Պուրակ: Պուրակի խաչքարի առջև, Սուրբ Աթոռի Լուսարարապետ Տ. Սևան արքեպիսկոպոս Ղարիբյանի հանդիսապետությամբ նախ կատարվեց Հոգեհանգստյան կարգ Սուրբ Աթոռի հանգուցյալ պատրիարքների, միաբանների, սպասավորների, երախտավորների և բոլոր հայ ննջեցյալների հոգիների հանգստության համար, ապա Սրբազան Հայրը իր սրտի խոսքը փոխանցեց ներկաներին: Ուխտագնացության վերջում ներկաներին մատաղ բաժանվեց:


#ուխտագնացություն #Երուսաղեմ #ԼուրերԵրուսաղեմից #Պատրիարքություն