Search
  • Ներսեհ Ա. Ա.

Գիտե՞ք, թե,,,


Հայ մեծանուն պատմիչ Մովսես Խորենացու մասին հոդված է հրապարակել Ancient.eu առցանց հանրագիտարանը։ Հոդվածի հեղինակ Մարկ Քարթրայթը նշում է, որ V դարի պատմիչ Մովսես Խորենացուն «պատմահայր» են անվանում «Հայոց պատմություն» մեծածավալ աշխատության համար։ Հոդվածում հեղինակը պատմում է նրա կյանքի մասին և գրում, որ Խորենացու ուսուցիչը հայոց գրերի ստեղծող Մեսրոպ Մաշտոցն է եղել։ Քարթրայթի խոսքով` հայերի պատմությունը, որն առաջին անգամ տպվել է 1695 թ-ին, ազդել է ավելի ուշ շրջանի պատմաբանների վրա, իսկ Հայաստանի պատմության բազմակողմանի լուսաբանումը նպաստել է հայերի ազգային ինքնության զգացմունքի զարգացմանը։ «Չնայած նրան, որ Մովսես Խորենացու աշխատությունում որոշ տվյալներ կարող են վիճելի լինել, նրա գիրքը Հայաստանի պատմության անքակտելի մասն է։ Հայ նահապետ Հայկի մասին լեգենդը հիմա էլ են դասավանդում ամբողջ աշխարհի հայկական դպրոցներում։ Անշուշտ, Խորենացու աշխատությունը նախկինի պես շարունակում է կարևոր դեր խաղալ հայերի ազգային ինքնության մեջ նաև XXI դարում»,- նշում է հոդվածի հեղինակը։«Հայոց պատմությունն» ընդգրկում է հայ ժողովրդի ձևավորումից մինչև V դարի պատմությունը և հանդիսանում է հին հայկական առասպելների, հեթանոսական սովորույթների և այլ ժողովուրդների հետ հայերի կապերի մասին նյութերի ամենահարուստ աղբյուրը։ Մովսես Խորենացու մասին ասում են «հայոց պատմահայր» կամ «քերթողահայր»։ Հայերը նրան այդ տիտղոսներն են տվել, քանի որ նա մեզ է հասցրել հայոց ամբողջական պատմությունը՝ հայոց մեծերի ծննդաբանությունից մինչև իր ապրած ժամանակները։

#Գիտեքթե #Մեծեր #Գրականություն

    Like what you read? Donate now and help me provide fresh news and analysis for my readers   

© Գիտե՞ք, թե,,,

© 2023 by "This Just In". Proudly created with Wix.com

This site was designed with the
.com
website builder. Create your website today.
Start Now