- Ներսեհ Ա. Ա.
Երուսաղեմի Հայոց Պատրիարքի Գահակալության 5-րդ տարեդարձը

Հունիսի 4-ին, Երուսաղեմի Հայոց Պատրիարքության Գահակալ՝ Ամենապատիվ Տ. Նուրհան Արքեպիսկոպոս Մանուկյան Պատրիարք Սրբազան Հոր գահակալության 5-րդ տարեդարձն է: Այս առթիվ Պատրիարքական Դիվանի և գրասենյակների բոլոր աշխատակիցները Լուսարարապետ Սրբազան Հոր գլխաւորութեամբ, այցելեցին Պատրիարք Սրբազան Հորը շնորհավորելու և երկար արդյունաշատ ու բեղմնավոր օրեր մաղթելու: Թող Աստված պահի ու պահպանի Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին, Երուսաղեմի Առաքելահաստատ Սուրբ Աթոռը իր նվիրյալ գահակալով: