top of page
  • Ներսեհ Ա. Ա.

Ոչ մի օր առանց բանաստեղծության


ՎԱՀՐԱՄ ՀԱՃՅԱՆ

«Տեր եթե կաս»

Տեր, եթե կաս, փրկիր հիմա քո մեղապարտ ու խեղճ որդուն,

Փրկիր նրա արցունքներից միահյուսված փխրուն հոգին,

Դու պահպանիր նրան չարից ու բարությամբ եղիր հորդուն,

Եվ այս տխուր, մութ օրերին դու մշտապես եղիր կողքին:

Անգամ երազն իր գեղեցիկ դարձավ տնքոց ու հառաչանք,

Նա չունեցավ հոգին շոյող երջանկության ոչ մի կաթիլ,

Նա մի փոքրիկ ցոլքի համար զոհաբերեց ամեն մի կյանք,

Բայց իր կյանքի ծաղիկներին ձյուներն իջան փաթիլ-փաթիլ:

Նա չգիտի ո՞ւմ աղերսի, որ չունենա մորմոքն այս սև,

Ինչ որ ձայներ հեռուներից նրա մահն են կարծես գուժում,

Նա ո՞ւմ տունը մտնի հիմա, թափառում է նա հևիհև, Ու քայլում է անհուսության այս անթափանց մեգ ու մուժում:

Ավերեցին կյանքը նրա, ամպրոպներով ողողեցին,

Շիրմաքարեր կառուցեցին իր թևածող հոգու վրա,

Հետո դաժան այս աշխարհում նրան ապրել չթողեցին,

Ու խավարով պատանքեցին լույսի կարոտ հույսը նրա:

Տեր, դու բաշխիր նրան հիմա ուրախության մի քանի ցող,

Իր տնքացող խոհերի մեջ խառնվել են չարն ու բարին,

Ախ, տուր նրան, շնորհ արա գոնե հույսի մի քանի շող,

Որ նա, ավաղ, կորցրեց մի օր կյանքի իր մութ ճանապարհին...

#Գրականություն #Պոեզիա #Ոչմիօրառանցբանաստեղծության #ՎահրամՀաճյան

Recent Posts

See All
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page