- Ներսեհ Ա. Ա.
Գիտե՞ք, թե,,,

Ղրիմի Բելգորոդի շրջանի XIV դարի հայկական եկեղեցու տարածքում պահպանման գոտի է ստեղծվելու։ Ղրիմի Հանրապետության ղեկավար Սերգեյ Աքսյոնովի հանձնարարականով գործադիր իշխանության մարմինների ղեկավարությունը թերակղզու բոլոր շրջաններում ամեն շաբաթ ընդունելություն է կազմակերպում։ 2018 թվականին Բելգորոդի բնակիչները դիմել են իշխանություններին` խնդրելով հին հայկական եկեղեցու տարածքում պահակություն սահմանել, որին պետական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Սպիրիդոնովը պատասխանել է. «Մենք նման միջոցառումները սոցիալապես կարևոր ենք համարում, այդ պատճառով առավելագույնս կաջակցենք ճարտարապետության եզակի հուշարձանի պահպանմանը»: Ղրիմի տարածքում տեղակայված եկեղեցիները միջնադարյան քրիստոնեական ճարտարապետության նմուշներ են, որոնք պատմում են դարեր առաջ այստեղ ապրած հայերի մասին։