- Ներսեհ Ա. Ա.
Գիտե՞ք, թե,,,

Քանդակագործ Ֆերդինանդ Առաքելյանը 2016 թվականի Հունիսի 24-26-ը Հռոմի պապի Հայաստան այցի շրջանակներում, նրա համար սեփական ձեռքերով հատուկ նվեր էր պատրաստել։
Հայաստան այցի շրջանակներում Հռոմի Սրբազան քահանայապետը հանդիպում ունեցավ ՀՀ երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ Կաթողիկոսի հետ, ինչպես նաև այցելեց «Ծիծեռնակաբերդի» հուշահամալիր։ Այնուհետև կաթոլիկ եկեղեցու ղեկավարը մեկնեց Գյումրի, որտեղ պատարագ մատուցեց Վարդանանց հրապարակում։
Քանդակագործի խոսքով` Հռոմի պապի այցը շատ կարևոր իրադարձություն էր հայերի համար։ Երբ նա ճանաչել է Ցեղասպանությունը, քանդակագործի մոտ միտք է հղացել անպայման որևէ բան անել Հռոմի քահանայապետի համար, և երկու ամիս նա աշխատել է հարթաքանդակի վրա, որը նվիրված է Հռոմի պապի գործունեությանը: Աշխատանքը կոչվում է «Լռության րոպե»:
Հարթաքանդակի կենտրոնում պատկերված է Կենաց ծառը, կողքին շուրջ 200 պատկեր է` տարբեր եկեղեցիների ներկայացուցիչներ` քրիստոնյաներ, բուդդիստներ, հրեաներ, մահմեդականներ, ովքեր մեկ րոպե լռությամբ հարգում են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։
«Կենտրոնում Կենաց ծառն է։ Մենք շարունակում ենք ծաղկել, և աշխարհը եկել է այդ ծառի մոտ, որպեսզի հարգանքի տուրք մատուցի ոչ միայն Հայոց ցեղասպանության, այլև բոլոր` Ռուանդայի, Հոլոքոստի զոհերի հիշատակին»,- ասել է նվեր-քանդակի հեղինակ Առաքելյանը։
Քանդակը մոտ 4 մետր լայնություն և 1 մետր երկարություն ունի։ Որոշ տարրեր արված են ոսկու և բրոնզի կիրառմամբ։
Քանդակագործի ցանկությամբ՝ որպես երկրի ներկայացուցիչ, նվերը Հռոմի պապին է հանձնել ՀՀ երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: