- Ներսեհ Ա. Ա.
Գիտե՞ք, թե,,,

Երևանից մինչև լեգենդար Պուշկինի լեռնանցք տանող ճանապարհը 2,5-3 ժամ է տևում։ Ժամանակը կախված է եղանակային պայմաններից ու կանգառների քանակից։ Լեգենդի համաձայն` Ալեքսանդր Պուշկինը Հայաստանից Կարս մեկնելու ճանապարհին տեսել է այն սայլը, որով տեղափոխում էին Թեհրանում սպանված Ալեքսանդր Գրիբոեդովի մարմինը։ Պուշկինի հարցին, թե ում են տանում, պատասխանել են` Գրիբոեդին։
Հենց այդ տեղում էլ խորհրդային տարիներին բացվել է Ալեքսանդր Պուշկինի անվան թանգարանը, իսկ 1937 թ.-ին քանդակագործ Սմբատ Սարգսյանը և ճարտարապետ Գեորգի Մուրզոյը կառուցել են բրոնզե հարթաքանդակ, որի վրա պատկերված է ռուս գրական երկու հանճարների վերջին հանդիպումը։
Թանգարանը դադարեցրել է իր գործունեությունը Հայաստանի անկախության առաջին տարիներին, իսկ հարթաքանդակը բնական պայմանների անկայունության պատճառով տեղափոխվել է Պուշկինի լեռնանցք։ Ինչպես խոստանում են կազմակերպիչները, շուտով, երբ կլուծվի ֆինանսավորման հարցը, նույն տեղում կդրվի Պուշկինի հուշարձանը, որի շուրջը կեչիների պուրակ կլինի։
Այսօր ռուս մեծ բանաստեղծի հուշարձաններ կան Երևանում, Գյումրիում, Ստեփանավանում և Ստեփանակերտում։
