• Ներսեհ Ա. Ա.

Գիտե՞ք, թե,,,


Հայկական լեռնաշխարհը գորգագործության հայրենիքներից մեկն է համարվում, և արվեստի այս տեսակը շարունակում է զարգանալ ժամանակակից Հայաստանում։ Հին ժամանակներից ի վեր յուրաքանչյուր գորգ իր սիմվոլիկան և գաղտնի նշանակությունն ուներ, հաճախ գորգերի մեջ նամակներ էին թաքնված։ Հայաստանի գորգերն աշխարհում հայտնի են իրենց գեղեցկության, յուրահատուկ զարդանախշերի և բնական գույների շնորհիվ։ Հայկական գորգերի երկու տեսակ կա` գորգ և կարպետ, որոնք ստեղծվում են յուրահատուկ և ավանդական տեխնոլոգիայով։

Հայերը գորգագործությամբ զբաղվում էին դեռ հին ժամանակներից։ Հայկական գորգերի հիմնական տարբերությունը մյուսներից այն է, որ որպես զարդանախշ օգտագործվում են կենդանիների և մարդկանց պատկերները։ Հայկական գորգերի առանձնահատկություններից մեկը խաչազարդն է։ Այս զարդանախշի հիմնական նախշը մեկ կամ մի քանի խաչերն են, որոնք պատկերված են շրջանակի մեջ կամ առանց դրանց։ Եթե խաչերը մի քանիսն են, դրանք շարքերով են դասավորված։

Յուրաքանչյուր ժողովրդի գորգագործության արվեստն իր առանձնահատկություններն ունի։ Հայ վարպետներն ավանդաբար օգտագործում էին կրկնակի հանգույցներ, որոնք օգտագործվում են մինչ օրս։ Սա յուրահատուկ և հայտնի հայկական տեխնոլոգիա է, որը թույլ է տալիս գորգերին երկար «կյանք» ունենալ։

Հատկանշական է, որ Իրանի որոշ հատվածներում այն անվանում են «Արմանի բաֆ», որը նշանակում է հայկական հանգույց, և որի ծագումնաբանությունը 2500 տարվա պատմություն ունի։ Նման հանգույցը կապելիս թելը փաթաթվում է երկու հարևան հիմնաթելերին, և թելի երկու ծայրերը դուրս են գալիս միասին։

Նրա խոսքով`այս հին գործարանի արժանիքներից մեկն այն է, որ վարպետները որոշել են վերադարձնել գորգագործության հայկական ավանդույթները` արհեստական ներկերը փոխարինել են բնականով, իսկ պարսկական հանգույցը` հայկական կրկնակի հանգույցով։

#գորգ #Գիտեքթե #Հայաստան #հայ #արվեստ #մշակույթ

9 views0 comments