- Ներսեհ Ա. Ա.
Գիտե՞ք, թե,,,

21 տարի առաջ այս օրը կյանքից հեռացավ հայտնի բարդը՝ Բուլատ Օկուջավան:
Հայտնի երգիչ, բանաստեղծ ու կոմպոզիտոր Բուլատ Օկուջավան ծնվել է 1924 թվականին, կուսակցական գործիչ, ազգությամբ վրացի Շալվա Ստեփանի Օկուջավայի և Աշխեն Նալբանդյանի ընտանիքում, որը հայտնի հայ բանաստեղծ Վահան Տերյանի զարմուհին էր: Բուլատը 13 տարեկան էր, երբ ծնողներին ձերբակալեցին. հորը սպանեցին, իսկ մորն աքսորեցին: Բուլատի կյանքի իրադարձություններն անդրադարձել են ինչպես պոետի կյանքի, այնպես էլ ճակատագրի վրա:
Հալածանքները, անհաջողություններն ու ժողովրդի թշնամու պիտակն իրենց հետքն են թողել: Բուլատը շատ մտերիմ էր Թբիլիսիում բնակվող մորաքույրների հետ ու անչափ սիրում էր այդ քաղաքը:
Հայտնի երգչի շուրջ տարատեսակ լեգենդներ էին հյուսվում. ասում էին, որ նա բարդ հարաբերություններ ունի մոր հետ, թշնամական հարաբերություններ՝ Վլադիմիր Վիսոցկու հետ:
Բուլատն իրեն կիսով չափ հայ էր զգում և հպարտանում էր Տերյանի հետ ունեցած ազգակցական կապով, թեև Հայաստանում միայն մեկ անգամ էր եղել:
Գերադասում էր թեյի փոխարեն սուրճ խմել և անսահման աշխատասեր էր:
Բուլատն իր արվեստով բազմաթիվ սրտեր է գերել ու բազում հոգիներ ցնցել: Հայտնի բանաստեղծ Եվգենի Եվտուշենկոն մի առիթով գրել էր նրա մասին. «Երբ երեկոյան զբոսնում ես Մոսկվայում, բոլոր բաց պատուհաններից Բուլատ Օկուջավայի երգերն են հնչում»:
Այսօր կլրանար Օկուջավայի 94-ամյակը: